-
-
25.02.2017|
16:37
Հակառակորդը, անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, «սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին», հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
-
25.02.2017|
16:37
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրությամբ հաստատել է շփման գծում գիշերը տեղի ունեցած ծանր մարտերը և ադրբեջանական զինված ուժերի կրած կորուստները։
-
25.02.2017|
16:36
«Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումը կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել և հետ շպրտվել»,- Ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
-
25.02.2017|
16:33
Փետրվարի 25-ին ժամը 3-ի և 4-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:
-
25.02.2017|
13:07
Փետրվարի 24-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայկյան 2016» մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
-
25.02.2017|
10:47
Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկա ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձեր:
-
24.02.2017|
12:21
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 830 կրակոց:
-
24.02.2017|
00:42
Զինվորին ծխելու իրավունքից չեն զրկում՝ կառավարության երեկվա նիստում պարզաբանեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ներկայացնելով խաղաղ ժամանակ ՊՆ-ին, ԱԱԾ-ին և ԱԻՆ-ին պարենային ապահովման չափաքանակներում ծխախոտի, իսկ ԱԱԾ-ում նաև լուցկու հատկացումը հանելու մասին որոշումը։
-
24.02.2017|
00:29
Համեմատաբար վերջերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ շտապեց: Մի կողմից, ոչ մի ծայրաստիճան արտասովոր բան չի արել, նա պարզապես մեկ անգամ ևս հաստատեց այն, ինչն առանց այդ էլ տասնամյակներ ի վեր հայտնի էր. թե հենց Թուրքիան է տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենակարևոր ու ամենալավ դաշնակիցը: